«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել «No war» շապիկով, «Էվերթոն»-ինը՝ ուկրաինական դրոշով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել «No war» («Ոչ պատերազմին») գրություններով և մարզաշապիկներին Ուկրաինայի դրոշի պատկերներով, իսկ «Էվերթոնի» ֆուտբոլիստները իրենց ուսերին կրել են ուկրաինական դրոշներ։

Նշենք, որ պրեմիեր լիգայում խաղում են մի քանի նշանավոր ուկրաինացիներ, նրանց թվում են Ալեքսանդր Զինչենկոն և Վիտալի Միկոլենկոն: Նրանք խաղի մեկնարկին գրկախառնվել են:

նկար
նկար
նկար
նկար
Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ