Ինչպիսի՞ն է տարածաշրջանի մակրոտնտեսական վիճակը․փոխվարչապետը և ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը քննարկել են այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հէց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և փորձագիտական մակարդակով մտքեր փոխանակել հնարավոր զարգացումների շուրջ:

--00—ԼՄ