«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել ալ Բաղդադիի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Աշխարհ

Ամերիկյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին: Նա 2019 թվականին խմբավորման ոչնչացված ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրներին:

Զինյալների նոր ղեկավարի իսկական անունը Ջումա Ավադ ալ-Բադրի է: Ըստ լրատվական գործակալության տվյալների՝ նա 2003 թվականին Իրաք ԱՄՆ ռազմական ներխուժումից ի վեր տարբեր իրաքյան ծայրահեղական խմբերի անդամ է:

Ավելի վաղ ալ-Քուրեյշին ղեկավարել է «Իսլամական պետության» խորհրդատվական խորհուրդը, որտեղ որոշվում էին մոտ ապագայի համար խմբավորման գործողությունների ռազմավարությունը և ծրագրերը: Նա նաև ղեկավարում է խմբավորման հիմնական ֆինանսական հոսքերը:

--0--ԿԿ