Ահազանգ է ստացվել, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան բաժինների ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:

Օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը,  որը ժամանում էր  «Դոմոդեդովո»-ից , անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել,  որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները  պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:  

Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում  2 ռումբ է տեղադրված:  Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՍԳ