Բերդ-Ճամբարակ, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
 

11

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարներ համար, իսկ մյուս մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի:

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի  տարածաշրջանների, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

 --00—ՀԶ