Արցախում, եղանակային պայմաններից ելնելով, ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

զ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են հաջորդող մեկ ամսվա ժամաքանակների վրա։

--00--ՀԶ