Դասապրոցեսը կվերսկսվի նաև բուհերում․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Արայիկ Հարությունյան

Բուհերը նույնպես կբացեն դռները, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝ այն իրականացնելով հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

Սիրելի ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են», - գրել է նախարարը: 

--0--ԱՀ