Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ 15 հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

image

Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ 15 հայ է զոհվել: Նրանցից հինգը զինծառայող են, 10-ը՝ քաղաքացիական անձ:  Այս մասին SputnikArmenia-ին ասել է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Նա նաև նշել է, որ մինչ օրս համայնքը տեղեկություն չունի, թե քանի հայ է հեռացել Ուկրաինայից։ Կառույցը հարցում է ուղարկել տեղական սահմանապահ գերատեսչություններին` խնդրելով տեղեկացնել, թե «-յան»-ով վերջացող ազգանունով քանի հոգի է հատել սահմանը։ Սակայն մեկնողների չափազանց մեծ հոսքի պատճառով համայնքը չի կարողացել նման տեղեկատվություն տրամադրել։

Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները հանգիստ լքում են Ուկրաինան՝ անցնելով ԵՄ գոտի՝ այնտեղից Հայաստան վերադառնալու նպատակով։ Միաժամանակ նա նշել է, որ դրանք հայ կանայք են, ծերերն ու ուկրաինական քաղաքացիություն ունեցող երեխաներն ազատորեն տեղաշարժվում են նաև ԵՄ գոտի, իսկ տղամարդիկ հիմնականում գտնվում են Արևմտյան Ուկրաինայում։

--00--ՀԶ