Ծանրորդները հավաք կանցկացնեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

107

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մարտի 23-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում․ հայտնում է ՀԱՕԿ-ը:

Երևանյան ուսումնամարզական հավաքին կմասնակցի 14 մարզիկ, որոնք ներկա են եղել նաև Աբովյանում կայացած հավաքին: Առաջիկա մրցումներին նախապատրաստվում են նաև մեր երկրի կանանց և երիտասարդական թիմերի ծանրորդները:

Այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Ալբանիայում մայիսի 28-ից:

--00—ՀԶ