Դու ո՞վ ես, որ թուրքերին հայերի ցեղասպանության համար մեղադրես․ թուրք ազգայնականը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

«Բիրգյուն» պարբերականը, անդրադառնալով Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշմանը, մեջ է բերել Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացի 100 հազար անօրինական ներգաղթյալներին պետք է արտաքսել Թուրքիայից։

Ազգայնական կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ոչ մի որոշում չի կարող ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Մակրոնը չէ, ամբողջ աշխարհն էլ միանա, չեն կարող դա մեզ ընդունել տալ», - հայտարարել է Դեսթիջին, ապա Ֆրանսիային մեղադրել  «ցեղասպան անցյալ ունենալու, Ալժիրում ու Ռուանդայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար»:

«Դու ո՞վ ես: Դու նախ պատասխան տուր ձեր արած ցեղասպանությունների համար: Ալժիրում 2 մլն մահմեդականի մահվան պատճառ դարձաք: Դուք Ռուանդայում հեղաշրջմանն աջակցեցիք, 800 000 անմեղ մարդ կյանքը կորցրեց: Դու նախ այս ամենի պատասխանը տուր: Դու ո՞վ ես, որ այս ժողովրդին հայերի ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրես»,- ասել է Դեսթիջին:

Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Իր որոշման հաստատման մասին Մակրոնը հայտնել էր օրերս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս