«G7»-ի երկրները չեն պատրաստվում ՌԴ-ին գազի դիմաց ռուբլիով վճարել. Գերմանիայի փոխկանցլեր

d581863c088813a16e30b8291280c25b_M.jpg

«Մեծ յոթնյակի» անդամ երկրները չեն պատրաստվում փոխել տարադրամն ու ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։

««Մեծ յոթնյակի» անդամ երկրների էներգետիկայի նախարարները համաձայն են, որ ռուսական պահանջը՝ կատարել գազի դիմաց վճարումները ռուբլիով, միակողմանի է և ակնհայտորեն խախտում է գործող պայմանագրերի դրույթները։ Ստորագրված պայմանագրերը մնում են ուժի մեջ, և ընկերությունները պետք է շարունակեն հետևել դրանց։ Ռուբլիով գործարքներ կատարելն անթույլատրելի է», - ասել է նա, հավելելով, որ երկրները պատրաստ են հրաժարվել ռուսական գազից, եթե ռուբլիով վճարման պահանջը մնա ուժի մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատկան մարմիններին հրահանգել էր մարտի 31-ից սկսել գազի մատակարարման համար ռուբլի գանձել այն երկրներից, որոնք աչքի են ընկել ՌԴ-ի նկատմամբ «ոչ բարեկամական վերաբերմունքով»։

--00--ՀԶ