Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

գազատար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտնել է,  որ Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

«Դա այն չէ, ինչ մենք մտադիր ենք անել», - ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնց դեպքում Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար կվճարի ռուբլիով։

Մեծ Բրիտանիան նաև հայտնել է, որ իրենք հետևում են եվրոպական շուկայի համար ռուբլով վճարման Ռուսաստանի Դաշնության պահանջների հնարավոր հետևանքներին:

--00--ԱՀ