Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա ինքնաթիռի ականապատման մասին

1077070.jpg



Անհայտ անձը զանգահարել է Ռուսաստանի համապատասխան մարմիններ ու հայտարարել, որ Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի մեջ կա ռումբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։



«Վայրէջքից հետո ուժային կառույցների ներկայացուցիչները կզննեն ինքնաթիռը», - ասել է գործակալության աղբյուրը։