Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ին

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ շասսիի սենսորի խափանման պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել են  արտակարգ ծառայություններից։

«Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան»,-նշել է գործակալության զրուցակիցը։ 
Ավելի ուշ նույն աղբյուրը հայտնել է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։

--00--ԼՀ