Լոռու մարզում ВАЗ 2106 ավտոմեքենան մոտ 4 մետր բարձությամբ կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

d4b4cfbd8e41e0c7ef948ef7605e4794.jpg

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձություն ունեցող կամրջից ընկել գետը։  Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

--00—ՀԶ