Հերհեր գյուղ տանող ճանապարհին «Ford Explorer»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

78372_b.jpg

Ապրիլի 10-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապահահատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։

--00--ՀԶ