Անդրանիկ Փիլոյանը ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

փիլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ):

--00--ԱՀ