Դոնեցկի ուժերը գրավել են Մարիուպոլի կենտրոնը, ուկրաինացիներն ամրացել քաղաքի երկու հատվածում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

233228.jpg

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերն արդեն գրավել են ուկրաինական խոշոր Մարիուպոլ քաղաքի կենտրոնական հատվածը, ուկրաինական ստորաբաժանումներն ամրացել են տեղի արտադրական թաղամասերում, որտեղ կան խոշոր գործարաններ, ինչպես նաև նավահանգստում։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ռազմական հրամանատարության մամուլի քարտուղար Էդուարդ Բասուրինը։

«Հիմա սկսվել է այդ թաղամասերի և նավահանգստի մաքրման գործընթացը», - ասել է նա։
Մարիուպոլի գործողությանը մասնակցում են Դոնեցկի ուժերն ու չեչենական հատուկ ստորաբաժանումները։

--00—ՀԶ