Հրդեհաշիջման սկզբունքները․ մետրոյի տարածքում գործնական պարապմունք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 5, 24News

նկար

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 5-ին մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք՝ մետրոպոլիտենում եղած հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործմամբ և կիրառմամբ։ Այդ մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջում:

«Պարապմունքի ընթացքում աշխատակիցները գործարկել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման միջոցները։

Վարժանքին մասնակցել է նաև Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը և կարևորել է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը»,- նշված է գրառման մեջ։

--00—ԼՄ