Սբերբանկը դադարեցրել է արտարժութային փոխանցումներն արտասահման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

6690439.jpg

Սբերբանկը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բոլոր արտարժութային փոխանցումները այլ երկրներ, ռուբլիով փոխանցումները հասանելի են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։

Բանկը նշել է, որ ապրիլի 7-ից արտարժույթով փոխանցում կատարելն անհնար է։ Արգելքը վերաբերում է Sberbank Online բջջային հավելվածում և բանկի մասնաճյուղերում փոխանցումներին:

Ապրիլի 6-ից կատարված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդների հաշվին միջնորդավճարի հետ միասին։ Բանկը նաև ընդգծել է, որ ռուբլիով փոխանցումները հասանելի են ռեզիդենտներին սովորական ռեժիմով՝ առանց սահմանափակումների։

--00--ՀԶ