Առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Մասնավորապես՝ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։

 

--00--ՍԳ