ՀՀ և ՌԴ  ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ձևավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

16500247082149.png

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։

--00--ՀԶ