ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկանում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Այդ պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։