Դդմաշենում տան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

Ապրիլի 28-ին՝ ժամը 14:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):

--00—ԼՄ