Դդմաշենում տան տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական ջոկատ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

4

Մարտի 19-ին՝ ժամը 14:23-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն համայնքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 17:30-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 100 քմ):