Այս իշխանությունները վտանգում են մեզնից յուրաքանչյուրի անվտանգությունը. Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

 

Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետ քաշելու գաղափարը միայն քաղաքական հիմքեր ունեցող, մասնագիտական հենքից ամբողջովին զուրկ մոտեցում է Այդ մասին Սարյանի պուրակի մոտ հրավիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Լավ, հարց է առաջանում, այդ զորքերը ո՞նց ենք հետքաշում, որտեղի՞ց ենք հետքաշում։ Ի՞նչ զորքերի մասին է խոսքը՝ բանակի, ոստիկանության, սահմանապահների։ Այս հետքաշումը վերաբերվում է միայն ադրբեջանական ներխուժման հատվածների՞ն՝ Սյունիք, Գեղարքունիք, եթե հետ ենք քաշում, ում հույսին են մնում մեր գյուղերը։ Փոխանակ մենք միջոցներ ձեռնարկենք, որ ադրբեջանցիները հեռանան, մի բան էլ մենք ենք հետ քաշվում», - ասաց նա։ 

Ըստ Թաթոյանի, երբ Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական զորքերի տեղակայումը հայկական տարածքներում, շատ դժվար է լինում ինչ-որ բան անել, քանի որ ադրբեջանցիները «կրակում են իրենց տարածքներից»։ «Հետևաբար, այս իշխանություններն այս հայտարարություններն անում են միայն իրենց քաղաքական շահերից ելնելով, որպեսզի թույլ չտան հանրային դժգոհություն։  

Պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունների հայտարարությունները չունենան միջազգային լեգիտիմություն։ Դրանով նրանք վտանգում են մեզնից յուրաքանչյուրի անվտանգությունը», - ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ