Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի, սրտին՝ հրազենային վնասվածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

զինվոր

Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը։  

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։ Մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, նա բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ զորամաս են այցելել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։ 

--00—ԼՄ