Արդյո՞ք հայտնաբերվել է ցուցարարին վրաերթի ենթարկած անձը․ Մելոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

image_750x_6286150aa1b49.jpg

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ՀՀ ոստիկանություն,

Խնդրում եմ իրազեկել, արդյո՞ք հայտնաբերվել եւ ազատազրկվել է, ցուցարարին վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած հանցավոր տարրը։

Խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարի վրա ավտոմեքենա վարելը, և վերջինիս մարմնական վնաս պատճառելը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ 

Ինչ վերաբերում է խաղաղ անհնազանդության մասնակիցների նկատմամբ ավտոմեքենա վարելու  կոչերով ֆեյսբուքում կամ այլ սոցիալական հարթակներով հանդես եկող անձանց, ապա նրանց գործողություններն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր), քանի որ իրենցից ներկայացնում են անձանց խմբի նկատմամբ իրենց քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարային կոչ»։

--00--ՀԶ