Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

--00--ԱՀ

Տեսանյութեր