Արցախի ԱԻՊԾ ղեկավարը Երևանում է․ Փամբուխչյանի հետ փոխգործակցության մասին քննարկում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Այսօր` մայիսի 24֊ին, ընդունել եմ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

Կարևորել եմ Արցախի գործընկերոջս հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, շնորհավորել ԱԻ նախարար նշանակվելու առթիվ, ինչպես նաև բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:

Քննարկել ենք մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական»:

1

--00—ԼՄ