Աշխարհը նոր կրոն է որոնում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

Աշխարհը նոր կրոն է որոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Քաղաքակրթությունների հիմքում միշտ որոշակի կրոն կա: Պետք է հասկանալ, թե, առհասարակ, որն է կրոնի դերը քաղաքակրթությունների կայացման գործում:

Կրոնն ուսմունք է, որը սահմանում է արժեքային համակարգ, Չարի ու Բարու մասին պատկերացումներ, աշխարհայացք՝ աշխարհի իմաստի մասին բացատրություն:

Կրոնի արժեքները դրվում են իրավական համակարգի, կենցաղի՝ ընտանիքի մոդելի, հիգիենայի կանոների, ծննունդների, ամուսունության, հուղարկավորության արարողությունների հիմքում:

Կենտրոնական հարցն այդ կանոնների ու աշխարհայացքի պահպանման հեղինակության խնդիրն է: Դա հիմնավորվում էր Աստծո կամքով, Ով բացարձակ հեղինակություն է և այդ կանոնները վիճարկման ենթակա չեն, սակայն կարող են մեկնաբանվել: Այդ Մեկնաբանություններն անվանում են Աստվածաբանություն, ինչը փիլիսոփայության կենտրոնական խնդիրն է:

18-րդ դարում Աստծո հեղինակություննը սկսում է սասանվել: Ֆրանսիական հեղափոխության հոգևոր հայրեր Ժան-Ժակ Ռուսսոն ու Վոլտերը առաջարկում են Աստծոն փոխարինել Բարձր Բանականությամբ, ով ստեղծել է այս Աշխարհը, բայց չի միջամտում մեր կյանքին, այսինքն Դիտորդ է ու պետք է ստեղծել Քաղաքացիական կրոն, այսինքն քաղաքացիական արժեքներ, որոնք մարդիկ են սահմանում, հիմքում դնելով Մարդուն: Դրա նկատի ուներ Նիցշեն, երբ ասում էր, որ Աստվածխ մեռել է:

Կրոնը պահպանողական ու ստաբիլ կարգերի հիմքն է, իսկ առանց Աստծո հեղինակության արժեքային համակարգը սկսում է արագորեն փոփոխվել, ըստ տարբեր փիլիսոփայական ու քաղաքական դպրոցների տեսությունների:

Այ սա է այսօրվա քաոսի հիմքը, չկա Մեծ Հեղինակություն և ամեն ինչ կարելի է կասկածի տակ դնել, փոփոխել հիմնարար արժեքներն ու օրենքները: Հիմա Հիմնարարար արժեքները, կյանքի պոստուալատները, որոնք առաջ ընդունվում էին առանց քննարկման ու առարկությունների, սկսել է արագությամբ փոփոխվել, ինչն այսօրվա Քաոսի հիմքն է:

Ժամանակակից աշխարհի հիմնական տարբերությունը մեր հազարամյա հարաբերություններից կայանում է նրան, որ Աստծուն խաղիղ հանել ենք ու մնացել ենք ՛՛միայնակ՛՛, առանց արժեքային պոստուլատների ու անառարկելի Հեղինակության:

Ոնց դուրս գալ ներկայիս քաղաքակրթական ճգնաժամից, դա է այսօրվա հիմնական խնդիրը և ով է զբաղեցնելու Աստծո թափուր գահը, ով իր հեղինակությամբ հիմնարար արժեքային պոստուլատներն է թելադրելու: Արդյոք դրանք պառլամենտներն են, Դատական ատյանները,

Միջազգային բանկերը, IT խոշոր ընկերությունների տերերը ...: Այ սա նկատի ունեն գործից հասկացող ոմանք, ովքեր փորձում են մի Նոր

Հեղինակություն գտնել, որը դնի նոր հարաբարեությունների հիմքում, որպես Բացարձակ հեղինակություն, ինչը չի ստացվում»,- գրել է քաղաքագետը։

--00--ԿԿ

Տեսանյութեր