Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ Բրյուսելում անցկացված հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Putin-Aliyev.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կրեմլը։

Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։

Պուտինն ու Ալիևը հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման իրենց մտադրությունը, ասվում է Կրեմլում։

--00--ՀԶ