Պուտինն Ալիևի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

պուտին-ալիև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են գործնական քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։

--00—ՍՊ