Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Screenshot_8

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ չեն քննարկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ»,-ասել է նա լրագրողների այն հարցին, թե արդյոք այս հարցը բարձրացվել է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։

«Անհատական ​​զրույցի մի հատված կար, որը բավականին երկար էր, բայց ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել», - հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հակարիի կամուրջը անցնելիս, Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարվել և տեղափոխվել է Բաքու:

--00—ՅՄ