Արտաշատում 40-ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիք և սպառնացել է նետվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

․

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է նետվելու միջոցով  ինքնասպան լինել:

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարել  Խաժակ Հ.-ի հետ։

Համոզել , որպեսզի չդիմի նման քայլի, իջեցրել են տանիքից ու տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին:

Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել:

--00--ԱՀ