Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ կատարվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 9, 24News

shutterstock_695701651_1920x1125.jpg

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում կատարվեցին մի շարք փոփոխություններ։

          1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով,

          2) բացի խաղողից այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով,

          3) յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը։

--00--ՀԶ