Վաշինգտոնում հայերն ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով 1988-1992 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարագայում իրագործված կոտորածների համար: Այդ մասին տեղեկացնում է Asbarez-ը։

Ցույցը նաեւ հիշատակի ակցիա է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին,: 

Պարբերականը նշում է, որ ցուցարարները մտահոգություն են հայտնել՝ կապված Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման մեծացմամբ, որպեսզի նրանք «աջակցեն ոչ կոռեկտ Մադրիդյան սկզբունքները, որում առկա է թղթի վրա կատարված խոստումների դիմաց տարածքները հանձնելու կոչ»:

Հայկական միության ներկայացուցիչները Մեծ Վաշինգտոնում բարձրաձայն եւ հստակ հայտարարել են, որ երկարատեւ խաղաղության միակ ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս