Արմավիրի մարզում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Օրերս Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են թմբուկավոր ատրճանակի, կարճեցված փողով հրացանի, ամունալի գլանակների և տարբեր տրամաչափի ու հրազենների 100-ից ավելի փամփուշտի կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի ծառայողները. արդյունքը՝ հրացանի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների 200-ից ավելի փամփուշտի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ 36-ամյա մի տղամարդ հանձնել է տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ պայթուցիչով նռնակ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ