ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան, Լիտվայի կողմից Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման պատճառով վճռական է տրամադրված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանն այժմ չի շտապում որևէ որոշում կայացնել՝ Լիտվայի կողմից Կալինինգրադ բեռների տարանցումն արգելափակելու վերաբերյալ։
«Այստեղ շտապել պետք չէ, բայց միևնույն ժամանակ, իհարկե, բավական վճռական ենք։ Որոշակի ժամանակ է պետք որոշումներ կայացնելուց առաջ»,- պարզաբանել է Պեսկովը։
Բացի այդ, ՌԴ մամուլի քարտուղարը հավելել է, որ երկրի իշխանությունները ներկայումս ուսումնասիրում են տեղի ունեցող իրադարձությունները և արտաքին գործերի նախարարության միջոցով իրենց դիրքորոշումը հայտնում այլ երկրների գործընկերներին։
«Ցավոք, նրանք այլևս գործընկերներ չեն, այլ մեր՝ հակառակորդները»,- եզրափակել է Պեսկովը։
Պեսկովը չի բացառել նաև, որ ռուսական կողմի նկատմամբ սահմանափակումների պատճառով ստիպված կլինի նախապատրաստվել վատագույն տարբերակին։
--00—ԴԻ