Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր կայցելի Իրան․ կքննարկվեն տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 4, 24News

2020-10-19-e91eb111-b872-46c3-8fe1-884a4e7aada0.jpg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Իրան։

Բայրամովը հուլիսի 4-ին կայցելի Թեհրան` Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հրավերով, հաղորդում է ԱՊԱ-ն։

Ջեյհուն Բայրամովը Իրանի պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացները։

--00--ԶՀ