ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի Կանադային և Ռուսաստանին, սա այն տեղը չէ, որտեղ պետք է բախվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի Կանադային և Ռուսաստանին, սա այն տեղը չէ, որտեղ պետք է բախվեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի համոզմամբ՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման նպատակը ռուսական ազդեցության դեմ պայքարն է, հավաքական Արևմուտքը պայքարում է բոլոր ուղղություններով։ 
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Կանադայում ուկրաինական սփյուռքը մեծ ազդեցություն ունի, և այդ առումով նրանք նույնիսկ հայաստանյան հարթակում են պայքարում ռուսների դեմ։ 

Նավասարդյանի կարծիքով՝՝ ՀՀ-ն պետք է բոլոր կողմերի հետ համագործակցության տարածություն լինի, այլ ոչ թե դիմակայության և հակամարտության թատերաբեմ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։