Էլի կգտնվեն ինքնակամ մանդատներից հրաժարվող պատգամավորներ․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մտադիր չէ ձեռք քաշել: Ավելին` Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե «շատ հաճելի գործընթաց է սկսվել»:

Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորներն են պատրաստվում սպասել ՍԴ վճռին կամ բարի կամքին:

Մեզ հասած լուրերի համաձայն` «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին կլինի ավելի նպատակահարմար վայր դնել մանդատը` մինչեւ այն կփորձեն ստիպելով անել ՔՊ–ականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ