Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Աին.jpg

Հուլիսի 17-ին, ժամը 16:45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում` խաղողի այգիներում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ:

--00--ԱՀ