Եթե ՊԲ-ն չի կատարել Օնիկ Գասպարյանի որոշումը, ուրեմն մեղավորը նա է, պետք է հաներ հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Եթե ՊԲ-ն չի կատարել Օնիկ Գասպարյանի որոշումը, ուրեմն մեղավորը նա է, պետք է հաներ հրամանատարին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ՝ նորանշանակ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը բանակի ամենագրագետ գեներալներից մեկն է և նրա նշանակումը ընկալելի է, քանի որ առանձնապես մեծ ընտրության հնարավորություն էլ չկա։

Խոսելով բարեփոխումների, և հատկապես ԳՇ պետի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դառնալու հանգամանքի մասին՝ Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ դրանով լղոզվում է պատասխանատվության հարցը և չի երևում, թե ով է ի վերջո բանակի հրամանատարը։

Գեներալն անդրադարձավ նաև դավաճանության և լրտեսության դեպքերին։ Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ 2018-ից ի վեր ԱԱԾ-ն իր բուն գործով չի զբաղվում, ինչից օգտվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։

Հակոբյանի պնդմամբ՝ այս վերջին բացահայտված դավաճաններին իրականում բացահայտել է հենց Ադրբեջանը, քանի որ նրանք իրեն այլևս պետք չեն։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ պետք չէ չափազանցնել այդ դավաճանների հասցված վնասի չափը, քանի որ նրանք չէին կարող շատ բան իմանալ և չէին կարող Ադրբեջանին այնպիսի տեղեկատվություն տրամադրել, որը նա չգիտի։

Մանրամասները՝ տեսանյութում։