Նորից ուզում ենք Ռուսաստանին ու Թուրքիային մատների վրա պտտացնել, աղետ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Նորից ուզում ենք Ռուսաստանին ու Թուրքիային մատների վրա պտտացնել, աղետ է լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ Հայաստանի իշխանությունները ոչինչ մինչև վերջ չեն կարողացել այս չորս տարիներին հասցնել, իսկ սրանից հետևում է, որ արտաքին քաղաքականության մեջ որպես գերակա սկզբունք հռչակված խաղաղության դարաշրջանից էլ պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ։

Ըստ բանախոսի՝ չի կարելի լուրջ վերաբերվել խաղաղության մասին իշխանության պնդումներին, երբ մի կողմից նրանք ասում են կարգավորենք հարաբերությունները, իսկ մյուս կողմից նախազգուշացնում են, թե Ադրբեջանը հարձակման լեգիտիմ հիմքեր է կուտակում։

Մեր զրուցակցի կարծիքով՝ խաղաղություն հաստատում են նրա հետ, ով դրա ցանկությունը ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։