Խունդկարյանը Ռոբերտ Քոչարյանի պատվեր կատարողն էր․ 2013-ին դատարանների կաշառքների գնացուցակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իրավապաշտպանների համար անընդունելի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա  գնահատմամբ՝ դատավորի այս թեկնածուն հայկական կոռումպացված արդարադատության սիմվոլն է՝ հիշեցնելով 2013թ․-ի ՄԻՊ զեկույցը, որում նշվում է, թե դատարանների կաշառքների գնացուցակ է եղել, ու անձն այդքան ժամանակ ղեկավարել է դատական համակարգը։

«Էս բեռի տակ գնալ ՍԴ ու սահմանդրական արդարադատությո՞ւն իրականացնել։ Այդ բեռը շատ ավելի ծանր է, քան ՍԴ պաշտոնաթող անդամ Ֆելիքս Թոխյանի ուսերին եղածը։ Խունդկարյանը համարվում է դատական համակարգի օդիոզ կերպարներից։ Դա փաստ է, հերքելն իմաստ չունի, և հենց այս իմաստով իրավապաշտպանների համար անընդունելի թեկնածու է»,- նկատել է նա։

Ըստ նրա՝ Խունդկարյանն այն դատավորն է, որը կատարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս