Լուկաշենկոն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը հրթիռներ տեղակայի Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ եթե ԱՄՆ-ը միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայեն Եվրոպայում, ապա հարկ կլինի Ռուսաստանի հետ մտածել պատասխան քայլեր ձեռնարկելու մասին:

Օրերս խնդրի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Ռումինիայում և Լեհաստանում տեղադրված որոշ հրթիռներ ընդամենը 12 րոպեում կարող են հասնել Մոսկվա:

«Մենք ստիպված ենք հայելային պատասխան տալ: Մենք սպառազինություն ենք տեղաբաշխելու նաև այն տարածքների դեմ, որտեղ կայացվում են նման որոշումները: Մենք դա կանենք այն պահից սկսած, երբ սպառնալիքները դառնան իրական»,- նշել էր ՌԴ նախագահը: