Ընդդիմությունը հրաժարվում է աշխատելուց, բայց աշխատավարձից և պատգամավորական ծախսերից չի հրաժարվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Ամեն ինչ առջևում է, եթե ընդդիմադիր պատգամավորները շարունակեն նույն ոճով և Ազգային ժողովի նիստերին չմասնակցեն, իրենց աշխատանքային պարտականությունները չկատարեն՝ կվերադառնանք մանդատներից զրկելու օրակարգին: Այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Անդրադառնալ Սահմանադրության օրվա առթիվ իշխանական պատգամավորներին պարգևավճարներ տրամադրելու որոշմանը, պատգամավորը նշեց, որ ընդդիմադիրները պարգևավճար չեն ստացել, քանի որ իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել, ավելացնելով, որ ընդդիմությունը հրաժարվում է աշխատելուց, բայց աշխատավարձից և պատգամավորական ծախսերից  չի հրաժարվում:

--00--ԱՀ