Վաշինգտոնում կայացել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 22, 24News

.

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Մ. Թրեյսիի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ֆեյսբուքի էջից:

«Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- նշված է ԱՄՆ դեսպանության էջում: