Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են: Երկու օր շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մինչ այդ Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստական աշխատանքներ, փորձեր ու լրամշակվող նախագծեր:

Այսպես, օգոստոսի 26-ին և 27-ին բոլորիդ սիրով սպասում ենք Գյումրիում, իսկ օգոստոսի 27-ին, ժամը 19:00-ին, կհանդիպենք Գյումրու Վարդանանց հրապարակում` վայելելու «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգային ծրագրը:

--00—ԼՄ

Տեսանյութեր